Երասխի հատվածում Ադրբեջանը կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ՊՆ

20.07.2021, 00:39
Երասխի հատվածում Ադրբեջանը կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ
Երասխի հատվածում Ադրբեջանը կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-