438.97
4.35
404.36
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

20:28
05 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել պարետատան նիստ, որի ընթացքում կայացել է բուռն քննարկում։

Այս մասին  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում։

«Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է։Ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում` և′ տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, և ′պարետային ժամ հայտարարելու տարբերակը, և′ տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակը։ Եվ ուզում եմ ասել, որ այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամ, որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պիտի համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Եվ մենք ելնում ենք այն կանխավարկածներից, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ այնուամենայնիվ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա, և որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, ոչ հոկտեմբերին, ոչ դեկտեմբերին, ոչ նույնիսկ 2021թ.–ի փետրվարին», – ասաց վարչապետն` ավելացնելով, որ կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկայով, տարբեր տեմպերով և հետևաբար այս առումով անորոշությունները շատ են։

«Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած հիմնական լուծմանը։ Եվ այդ հիմնական լուծումը տեղավորվում է այն բանաձևի մեջ, որ իրականության փոփոխությունն այնուամենայնիվ անհատական վարքագծի փոփոխությունն է, որովհետև ենթադրենք մի ինչ–որ հրաշքով այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը Հայաստանում դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի և անհատական հիգիենայի և հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրան չզարգանան, ի վերջո այն պահին երբ մենք բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան, և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից», – ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Նա ասաց, որ այն տարբերակներ, որ մի շարք երկրներ պատրաստում են կիրառել և հետագայում էլ հնարավոր կիրառվեն, որ երկիր թույլ է տրվում այնպիսի մարդկանց մուտք, ովքեր ունեն վիրուսի բացասական թեստ, դա հարց չի լուծում։

Загружается новость ... "Лево"

«Որովհետև ես կարող եմ այսօր ունենալ բացասական թեստ, լինել ինկուբացիոն շրջանի մեջ և երեք օր հետո վարակը սկսի զարգանալ մարդու օրգանիզմում», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, մենք իրար հետ միասին պիտի կարողանանք այս խնդիրը լուծել մեր անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով։

«Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ մեզնից յուրաքանչյուրին և հավատում եմ, որ այս հարցի լուծումը, ինչպես և մյուս հարցերի լուծումը, մեր գիտակցության մեջ է, և մենք պետք է գնանք մեր գիտակցությունը, մեր վարքագիծը փոխելու ճանապարհով, և ես էլի ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ Հայաստանում սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք ինչ–որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի, այլև միջավայրի վարքագծի նկատմամբ», – նշեց ՀՀ վարչապետը։

Նա ասաց, որ մեր խնդիրը  շատ պարզ է. այնպես անել, որ մեր առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն։

«Եթե շատ կոպիտ ձևակերպեմ. մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ինչքանով ունենա մահճակալային տեղ, ինչքանով ունենա վերակենդանացման տեղ։ Իհարկե այս հզորությունները մենք զարգացնում ենք, իհարկե կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների հետագա զարգացման համար», – ընդգծեց նա։

Նա նաև նշեց, որ եթե այսօր որոշում չի կայացվել վերադառնալ սահմանափակումների և պարետային ժամի սահմանման, դա չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվի։

«Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ այդ որոշումը և այդ որոշման կատարման որակը բերելու է կոնկրետ արդյունքների։ Եվ եթե մենք վերջերս անակնկալ կերպով բացահայտեցինք, որ Հայաստանում կա ընդհատակյա կյանք` սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգից, խնջույքներից, այլ ռեժիմների պայմաններում այդ ընհատակյա կյանքը կարող է շարունակվել», – ասաց վարչապետը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ