Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել` կարգուկանոն հաստատելու համար. նախարարը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
03.06.2020,
16:33
Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել` կարգուկանոն հաստատելու համար. նախարարը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգուկանոն հաստատելու համար։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարն այսօր ստուգայցերի է դուրս եկել և շրջում է Հայաստանի տարբեր մարզերում գտնվող Հայփոստի բաժանմունքներում։
«Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգուկանոն հաստատելու համար։ Հարցը հետևյալն է, մի՞թե չենք սովորելու հերթ կանգնել` նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկա ծավալների դեպքում։ Հարգելի թոշակառուներ, մեր սիրելի տատիկներ և պապիկներ, մնացեք տանը և փոստատարները օրերի ընթացքում Ձեր թոշակները կհասցնեն տուն, պետք չի գնալ և հերթ կանգնել փոստի բաժանմունքների դիմաց», – նշել է նախարարը։–0–
Загружается новость ... "Лево"