Դասերը երկարացվելու՞ են արտակարգ դրության ավարտից հետո, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը (ՎԻԴԵՈ)

26.03.2020, 00:17
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է բոլորին շատ հուզող հարցը. ՎԻԴԵՈ
Դասերը երկարացվելու՞ են արտակարգ դրության ավարտից հետո, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին անդրադարձել է արտակարգ դրության ավարտից հետո դասերի երկարացման թեմային։

«Յուրաքանչյուրիցս է կախված լրացուցիչ դասեր ունենալու ենք, թե ոչ, և եթե ունենալու ենք, ապա որքան։ Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին և իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք», – նշել է Հարությունյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում։

Նա վստահություն հայտնեց, որ եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։

«Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է և ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, մենք լիարժեք վստահելու ենք ձեզ», – նշել է Արայիկ Հարությունյանն` ավելացնելով, որ ուսուցիչները պետք է որոշեն այս ընթացքում ինչ հանձնարարություններ տալ։

«Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ ևճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգևորությամբ շարունակեն հեռավար դաընթացները»,  – նշել է Հարությունյանը։–0–