Կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է. նախարար

14.04.2020, 21:56
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է
Կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 14–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Загружается новость ... "Лево"

Նա նաև հայտարարեց, որ վարակակիրներ կան ամբողջ երկրում, ինչ–որ տեղ շատ, ինչ–որ տեղ քիչ, իսկ վարակման աշխարհագրությունը չի հրապարակվում որպեսզի «ոչ ոք չունենա լրացուցիչ վստահություն, որ կխուսափի վարակվելու վտանգից», և բոլորը պահպանեն անհրաժեշտ կանոնները։

Ապրիլի 14–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1067 դեպք, առողջացել է 265 մարդ, 16 մարդ, ցավոք, մահացել է։–0–