Կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, 8–ը ծայրահեղ ծանր է. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

10.04.2020, 17:40
Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, 8–ը ծայրահեղ ծանր է. ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, 8–ը ծայրահեղ ծանր է. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, ուրբաթ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«8 մարդ ծայրահեղ ծանր է, 40 պացիենտ ծանր է», – ասաց նա։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մինչև հիմա կատարվել է մոտավորապես 6,5 հազար թեստ։

«Փորձելու ենք թեստերը չկատարել գիշերը` սխալներից խուսափելու համար։ Մեկ ամիս մեր լաբորատորիայի աշխատակիցներն աշխատել են 24–ժամյա ռեժիմում, և դա կարող է ավելացնել սխալվելու հավանականությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Կփորձենք գիշերն ընդհանրապես չիրականացնել թեստեր`սխալներից խուսափելու համար», – ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների միջին տարիքը 75 տարեկանն է, մահացության մակարդակը կազմում է վարակվածների թվի մոտավորապես 1%–ը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 10–ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է:

Ապրիլի 10–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, բուժվել է 149 մարդ, 12 մարդ, ցավոք, մահացել է։–0–