Կորոնավիրուսից մահացածները 62 և 90 տարեկան են, ունեցել են խրոնիկ հիվանդություններ
20.04.2020,
11:06
Կորոնավիրուսից մահացածները 62 և 90 տարեկան են, ունեցել են խրոնիկ հիվանդություններ
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք, որոնցից 580-ն` առողջացած, 22-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13373 թեստավորում:
«Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – նշվում է գերատեչության հաղորդագրության մեջ:–0–

