Կորոնավիրուսից մահացած պացիենտը Գեղարքունիքի մարզից էր, մարզպետը տվյալներ է ներկայացնում
27.04.2020,
12:26
Կորոնավիրուսից մահացած պացիենտը Գեղարքունիքի մարզից էր, մարզպետը տվյալներ է ներկայացնում
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք, Facebook–յան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Загружается новость ... "Лево"
«Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – նշել է Սանոսյանը:
Հայաստանում ապրիլի 27–ին ժամը 11–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1808 դեպք, առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 18547 է: Մահացել է, ցավոք, 29 մարդ:–0–

