Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում
21.04.2020,
16:56
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում:
Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։
Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:
Загружается новость ... "Лево"
«Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ «Շտապբուժօգնության» ավտոմեքենաներով», – նշվում է հաղորդագրության մեջ:
Բնակության հասցեներում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը:
Հայաստանում ապրիլի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1401 դեպք։ 609–ը մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել է։ Փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ։–0–

