Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում (ՎԻԴԵՈ)
16.03.2020,
09:27
Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերը կոնտակտավոր աշխատակիցները մեկուսացվել են. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
«Գիշերը և հիմա աշխատանքներ են տարվում կոնտակտավոր աշխատակիցները մեկուսացնելու համար։ Սա հաստատված 28 դեպքերից մեկն է։ Այսօր կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն՝ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերի ժամանակ։–0–