Կորոնավիրուսի 532 դեպք, տեղաշարժի խստագույն սահմանափակումներ, վարակվածների առցանց վերահսկում. ամփոփում ենք երեքշաբթի` մարտի 31–ի լրահոսը
01.04.2020,
08:00
Կորոնավիրուսի 532 դեպք, տեղաշարժի խստագույն սահմանափակումներ, վարակվածների առցանց վերահսկում. ամփոփում ենք երեքշաբթի` մարտի 31–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` մարտի 31–ի առավել ուշագրավ նորությունները։
- Հայաստանում մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք, ընդհանուր թիվը` 532։ Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: Առողջացել է 31 մարդ։ 3 մարդ, ցավոք, մահացել է։
- ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նշել է, թե երբ հայաստանցիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի։
- Հայաստանում օրինականվեց կորոնավիրուսով հիվանդների օնլայն վերահսկումը
- Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հրապարակել է նոր սահմանափակումները։–0–