Ավինյանը նշել է, թե երբ հայաստանցիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի (ՎԻԴԵՈ)

31.03.2020, 18:40
Ավինյանը նշել է, թե երբ հայաստանցիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի. ՎԻԴԵՈ
Ավինյանը նշել է, թե երբ հայաստանցիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նշել է, թե երբ հայաստանցիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի։

Загружается новость ... "Лево"

«Աստիճանաբար հանելով բոլոր սահմանափակումները` մենք հույս ունենք, որ արդեն ապրիլի կեսին– մայիսի սկզբին ամբողջությամբ կվերադառնանք նորմալ կյանքի, եթե կարողանանք կատարյալ կերպով իրականացնել վարակման շղթայի կանխմանն ու մարդկանց մեկուսացմանն ուղղված աշխատանքները», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։

Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունում քննարկվում է սոցիալական ծրագրերի բովանդակությունը, դրանց հասցեականությունը, ֆինանսավորման աղբյուրները, խոսքը հսկայական գումարների մասին է։

«Մենք բոլորս այս փուլում պետք է պատրաստ լինենք զրկումների, քանի որ իսկապես գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում և պետք է կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ, որպեսզի չբախվենք ավելի խորը ճգնաժամերի սովորական կյանքին վերադառնալու ճանապարհին», – ասաց նա։–0–