ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք. ընդհանուր թիվը՝ 532
31.03.2020,
13:16
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք. ընդհանուր թիվը՝ 532
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք, ընդհանուր թիվը՝ 532: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։Հայաստանում մարտի 31–ի դրությամբ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–

