Կորոնավիրու՞ս, թե՞ ոչ. Հայաստանում 31–ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց մահացել է

25.05.2020, 11:03
Կորոնավիրու՞ս, թե՞ ոչ. Հայաստանում 31–ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց մահացել է
Կորոնավիրու՞ս, թե՞ ոչ. Հայաստանում 31–ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց մահացել է
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված տիրող իրավիճակի տվյալներ։

Նշենք, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 452 նոր դեպք, 81 մարդ առողջացել է, 6 մարդ, ցավոք մահացել է։

ԱՆ–ից հայտնում են, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։

31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։–0–