546.61
6.44
482.32
+1
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստանը կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ կնվիրի Հայաստանին. ԱՆ

17:34
06 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Загружается новость ... "Лево"

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
11 Հունվարի 2022
Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է
Ադրբեջանի սադրանքի հետևանքով 20-ամյա երկու զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավոր է

20:46
11 Հունվարի 2022
Հայաստանում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10-12 աստիճանով
Հայաստանում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10-12 աստիճանով
20:11
11 Հունվարի 2022
Ադրբեջանը հրետանիով և ԱԹՍ-ներով կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմն ունի երեք վիրավոր. ՊՆ
Ադրբեջանը հրետանիով և ԱԹՍ-ներով կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ, հայկական կողմն ունի երեք վիրավոր. ՊՆ
15:46
11 Հունվարի 2022
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ
14:50
11 Հունվարի 2022
Ադրբեջանցիները զենք են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները զենք են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան. ՄԻՊ. ՖՈՏՈ
12:43
11 Հունվարի 2022
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
12:30
11 Հունվարի 2022
Հայ գիտնականների համապարփակ վերլուծությունը հրապարակվել է Frontiers in Oncology միջազգային հեղինակավոր պարբերականում
Հայ գիտնականների համապարփակ վերլուծությունը հրապարակվել է Frontiers in Oncology միջազգային հեղինակավոր պարբերականում
11:25
11 Հունվարի 2022
Կորոնավիրուսի թվերի կտրուկ աճ է գրանցվել, նախօրեին մահացել է 2 մարդ
Կորոնավիրուսի թվերի կտրուկ աճ է գրանցվել, նախօրեին մահացել է 2 մարդ
10:55
11 Հունվարի 2022
Բոցավառ երկինք. Սուրենյանը Ճամբարակում բոցավառվող ամպերի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Բոցավառ երկինք. Սուրենյանը Ճամբարակում բոցավառվող ամպերի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:35
10 Հունվարի 2022
Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել
Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել
14:22
10 Հունվարի 2022
Հրամանը հրապարակվեց. հունվարի 22–ից հյուրանոց, սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան այցելողները պիտի ներկայացնեն QR կոդ կամ թեստի սերտիֆիկատ
Հրամանը հրապարակվեց. հունվարի 22–ից հյուրանոց, սննդի օբյեկտ, մարզասրահ, գրադարան, թանգարան այցելողները պիտի ներկայացնեն QR կոդ կամ թեստի սերտիֆիկատ
13:48
10 Հունվարի 2022
Դա իմ որդու և Աստծո տված պարգևն է. զոհված զինծառայողի մայրը զույգ երեխաների է սպասում
Դա իմ որդու և Աստծո տված պարգևն է. զոհված զինծառայողի մայրը զույգ երեխաների է սպասում