COVID-19-ի հետևանքների չեզոքացման միջոցառումներից մեկն ավարտվել է. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացնում

12.05.2020, 20:31
COVID-19-ի հետևանքների չեզոքացման միջոցառումներից մեկն ավարտվել է. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացնում
COVID-19-ի հետևանքների չեզոքացման միջոցառումներից մեկն ավարտվել է. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Загружается новость ... "Лево"

Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 աշխատատեղ: Վերջիններիս մարտ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964-ը կամ շուրջ 60%-ը:

«2020թ. մայիսի 12-ի դրությամբ աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17 միջոցառում, որոնցից յոթը վերաբերում է բիզնեսին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), ինը միջոցառման միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։–0–