«Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում». Ծառուկյանը կորոնավիրուսի մասին (ՎԻԴԵՈ)
03.03.2020,
14:10
«Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում». Ծառուկյանը կորոնավիրուսի մասին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում բացասական գնահատեց կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության ձեռնարկած միջոցները:
Մարտի 1-ին հաստատվեց Հայաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը. Փետրվարի 29-ին Թեհրան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստավորումը դրական արդյունք տվեց: Նրա հետ կապ հաստատող շուրջ 30 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
«Մենք բոլորս գիտենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ վիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով: Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների և դեղատների բոլոր սեփականատերերը, որ անպայման ապահովեն բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներով և դիմակներով»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը որոշել է գնել դիմակ, բայց չի գտել, Ծառուկյանը պատասխանեց, որ իրեն դա պետք չէ:
«Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում»,- ասաց նա:
Նա նշեց, որ Իրանից վերադարձած բոլոր ՀՀ քաղաքացիները պետք է երկու շաբաթ մեկուսացված լինեին, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:
Միևնույն ժամանակ, Ծառուկյանը բացասական է գնահատել քաղաքացիներին Ծաղկաձորում մեկուսացնելու որոշումը, քանի որ դա բացասաբար է անդրադարձել տուրիստական քաղաքի տնտեսության վրա, և զբոսաշրջիկների մեծամասնությունը մտափոխվել է այդ քաղաք գնալ:
Մարտի 3-ի դրությամբ աշխարհում CODIV-19կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90.9 հազարը, մահացել է 3124 մարդ: Միևնույն ժամանակ, հիվանդների գրեթե 47.9% -ը ապաքինվել է:
Հիվանդների ընդհանուր թվից 80.1151-ը գտնվում են Չինաստանում, 2.944 մարդ այնտեղ մահացել է: Չինաստանի սահմաններից դուրս, կորոնավիրուսի վարակման դեպքեր գրանցվել են 75 երկրում: -0-