ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

26.06.2020, 15:01
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին հաղորդում է tert.am-ը:

Загружается новость ... "Лево"

Պատգամավորը նշել է, որ ոչ մի ախտանիշ չունի, իրեն լավ է զգում:

Հարցին, թե խմբակցությունից կան այլ մարդիկ, որոնք թեստավորվել են կամ արդեն իրենց թեստի պատասխանը ստացել են, Աբովյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով է վարակվել ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանը, իմքայլականներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը։–0–