Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

17.04.2020, 20:51
Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան. ՎԻԴԵՈ
Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուստաուղերձի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսային պայմաններում տնտեսական գործունեության վերսկսման հարցերին։

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ մենք չենք կարող անվերջ ապրել կարանտինային և արտակարգ իրավիճակի պայմաններում։

«Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները», – նշեց վարչապետը։

Նրա խոսքով, այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց` ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար։

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1201 դեպք, առողջացել է 402 մարդ, 19 մարդ, ցավոք, մահացել է։–0–