Այսօրվանից Երևանում սկսել է գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն. նախարար

06.06.2020, 15:42
Այսօրվանից Երևանում սկսել է գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն
Այսօրվանից Երևանում սկսել է գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն. նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Загружается новость ... "Лево"

«Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։

Նա հատուկ շեշտել է, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ:–0–