«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյանը` եռակողմ հանդիպման արդյունքում (ՎԻԴԵՈ)
11.01.2021,
23:14
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյանը` եռակողմ հանդիպման արդյունքում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց լուծել։
«Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, և դա ամենազգայուն ու ցավոտ հարցն է, քանի որ այն հումանիտար հարց է։ Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ», – հայտարարեց նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հանդիպումից հետո։
Փաշինյանը նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի 10–ի համատեղ հայտարարության 8–րդ կետը «ցավոք ամբողջությամբ չի իրականացվում»։
«Ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի գալ կոնկրետ որոշման կարճ ժամկետներում», – ավելացրեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ 2020թ.–ի նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության 8–րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհերի մարմինների փոխանակմանը։–0–
Загружается новость ... "Лево"