Այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է. ԱՆ

04.04.2020, 18:42
Այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է
Այս պահին կա թոքաբորբով 25 պացիենտ, 1–ը ծայրահեղ ծանր է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենինա/. Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Загружается новость ... "Лево"

«Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր», – նշել է նա Facebook-յան իր էջում։

Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել է։-0-