ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը, դինամիկային և որևէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր համապատասխան լրատվական ծառայության միջոցով, այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ես այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն, կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում՝ կառավարության նիստի ընթացքում և նաև մեր կողմից հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս: Կարևորը, որ այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և լարման, ընդհարման միտում գոնե այս պահին չի նկատվում»,-ասաց նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում