Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա. Փաշինյան (ՖՈՏՈ)

15.06.2020, 15:00
Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա. Փաշինյան. ՖՈՏՈ
Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա. Փաշինյան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում հրապարակել է լուսանկար Հաղարծինից ու Գեղարդից։

«Այս լուսանկարն արվել է երեկ Հաղարծինում: Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա», – նշել է նա` հրապարակելով լուսանկար։



«Լուսանկարն արվել է երեկ Գեղարդում: Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնելու ձեր որոշումները, սակայն պահեք կանոնները, կրեք դիմակներ», – գրել է Փաշինյանը։–0–