Ավինյանը կոչով դիմել է մթերային խանութների, սուպերմարկետների սեփականատերերին (ՖՈՏՈ)

23.03.2020, 12:39
Ավինյանը կոչով դիմել է մթերային խանութների, սուպերմարկետների սեփականատերերին. ՖՈՏՈ
Ավինյանը կոչով դիմել է մթերային խանութների, սուպերմարկետների սեփականատերերին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապտ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է մթերային խանութների, սուպերմարկետների սեփականատերերին։

Загружается новость ... "Лево"

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24–ից առավոտյան 10։00–12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։ Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք», – նշել է Ավինյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ ՀՀ այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, 2 մարդ առողջացել է։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–