Ավինյան. այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ
17.03.2020,
23:27
Ավինյանը ցուցում է տվել գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մասնավորապես. կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց, ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։ Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ», – նշել է Ավինյանը Facebook–յան իր էջում:–0–