Ավելի քան 300 մարդ դուրս է եկել մեկուսացումից, նախօրեին առողջացել է ևս երկու պացիենտ (ՎԻԴԵՈ)
12:46
02 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 300 մարդ դուրս է եղել մեկուսացումից, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, մեկուսացված քաղաքացիների թիվը կրճատվում է տասնյակներով և հարյուրակներով, կորոնավիրուսի տարածման առաջին օրերից մեկուսացման վայրերից դուրս է եկել արդեն մոտ 300 մարդ, որոնց թեստավորումը եղել է բացասական։
«Ավելին, նախօրեին հիվանդանոցից դուրս է գրվել ևս երկու առողջացած պացիենտ», – ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, նրանց կրկնակի թեստերը բացասական էին, և նրանք առող գնացել են տուն։
«Հույս ունենք, որ ամեն օր կունենանք նման պացիենտներ, քնաի որ արդեն անցել են կարանտինի առաջին 14 օրերը», – ասաց Թորոսյանը։
Նշենք, որ ապրիլի 2–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։
Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 4 մարդ։–0–
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից