Ավելի քան 2000 հայաստանցի ուզում է վերադառնալ հայրենիք. ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը նշել է, թե ում է տրվում առաջնահերթությունը

04.04.2020, 22:37
Ավելի քան 2000 հայաստանցի ուզում է վերադառնալ հայրենիք. ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը նշել է, թե ում է տրվում առաջնահերթությունը
Ավելի քան 2000 հայաստանցի ուզում է վերադառնալ հայրենիք. ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը նշել է, թե ում է տրվում առաջնահերթությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է, մինչդեռ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը, նշվում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

Դեսպանատնից նշել են, որ առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։

«Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 27–ից դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Ապրիլի 4–ին ժամը 00։00–ից դադարեցվել են նաև ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով նախատեսված միջազգային ավիաչվերթերը, որոնց համար ավելի վաղ արվել էր բացառություն։–0–