Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

07.05.2020, 23:55
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը
Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել, հաղորդում է ՀՀ ՏԿԵ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: 

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով: 

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև 

Արագածոտնի մարզպետարան 

Արարատի մարզպետարան 

Արմավիրի մարզպետարան 

Գեղարքունիքի մարզպետարան 

Լոռու մարզպետարան 

Կոտայքի մարզպետարան 

Շիրակի մարզպետարան 

Տավուշի մարզպետարան 

Վայոց Ձորի մարզպետարան 

Սյունիքի մարզպետարան