Արտակարգ դրությունը Հայաստանում կերկարացվի ևս մեկ ամսով (ՎԻԴԵՈ)

11.06.2020, 18:40
Արտակարգ դրությունը Հայաստանում կերկարացվի ևս մեկ ամսով. ՎԻԴԵՈ
Արտակարգ դրությունը Հայաստանում կերկարացվի ևս մեկ ամսով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․ /նովոստի-Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին կգումարի արտահերթ նիստ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու համար, հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Վաղը տեղի կունենա արտահերթ նիստ (կառավարության կազմած խմբագրությամբ), որտեղ որոշում կկայացնեն արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: Այն կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք արտակարգ դրություն էինք սահամանել, վերացված չեն», - ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: -0-