Արտակարգ դրություն. Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի միջև տեղաշարժի մեխանիզմները

16.03.2020, 21:50
Արտակարգ դրություն. Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի միջև տեղաշարժի մեխանիզմները
Արտակարգ դրություն. Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Արցախի միջև տեղաշարժի մեխանիզմները
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ տեղաշարժը գործող արտակարգ դրության պայմաններում պետք է տեղի ունենա բացառիկ դեպքերում, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտակարգ նիստի ժամանակ։

ՀՀ կառավարությունը որոշել է մարտի 16–ին ժամը 18։30–ից մինչև ապրիլի 14–ը ժամը 17։00–ն երկրում հայտարարել արտակարգ դրություն։
«Փառք Աստծուն, այսօրվա դրությամբ Արցախում չի արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք։ Այդուհանդերձ, ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին Հայաստանից դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տեղաշարժվել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում», – ասաց նա։

Նրա խոսքով, բոլոր հսկիչ անցակետերում երկու կողմից պետք է իրականացվի քաղաքացիների ջերմաչափում։

«Մենք կխնդրեք քաղաքացիներին վերադառնալ տուն, եթե նրանց մոտ գրանցվի ջերմության բարձրացում», – ասաց Փաշինյանը։

Վերջին տվյալներով, մարտի 16–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է 380 մարդ։–0–