Armenia ավիաընկերությունը կասեցնում է չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը

12.03.2020, 12:26
Armenia ավիաընկերությունը կասեցնում է չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը
Armenia ավիաընկերությունը կասեցնում է չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի, հայտնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները: Մաղթում ենք Ձեզ առողջություն», – նշել է Խաչատրյանը Facebook–յան իր էջում:–0–