Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել. Դատախազություն
28.10.2024,
20:56
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրվարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)», – ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր վեճի։