«Արա-ն ոտքից գլուխ ես, Ձեր թաղը չի ստեղ, Ազգային ժողով ա». ԱԺ-ում թեժ վեճ սկսվեց Աղազարյանի ու Քյարամյանի միջև (ՎԻԴԵՈ)

15.10.2024, 17:59
«Տղայական» խոսակցություններ ԱԺ-ում՝ Քյարամյանի և Աղազարյանի միջև. ՎԻԴԵՈ
«Արա-ն ոտքից գլուխ ես, Ձեր թաղը չի ստեղ, Ազգային ժողով ա». ԱԺ-ում թեժ վեճ սկսվեց Աղազարյանի ու Քյարամյանի միջև (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ բանավեճ է տեղի ունեցել։

«Ձեր աշխատակիցները, պարոն Քյարամյան, մտածելով, որ 10 միլիարդ դրամ փող են բերում պետությանը՝ լավ գործ են անում, կարող է էնպես ստացվի, որ դուք չլինեք էդ գերատեսչության ղեկավարը, լինի Հովիկ Աղազարյանը կամ մեկ ուրիշը և ամեն ինչ ի չարս օգտագործի։ Կոնկուրենտներին վերացնի, որ իր եղբորորդին լավ բիզնես ունենա»,-այսպես Հովիկ Աղազարյանը դիմեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։

«Դուք ելույթ եք ունենում, և ինչ-որ մեկը ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձևով արձագանքում եք, դուք դրա իրավունքը չունեք։ Շատ կարևորում ենք ձեր գործունեությունը, բայց խնդրում եմ էդ երևույթներին ուշադրություն դարձրեք։ Կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց»,-նշեց Աղազարյանը։

Քյարամյանն արձագանքեց.

«Պարոն Աղազարյան, ինչպես կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ, միգուցե կռիվ անեմ։ Ինչումն է դժգոհությունը։ Ռեպլիկի հետ կապված՝ երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնի, եթե եղել է էդպիսին՝ մեղմ արձագանք եմ ցուցաբերել»,- նշեց Քյարամյանը՝ հայտնելով, որ արձագանքը հետո կզգացվի։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Քյարամյանին հորդորեց «տղայական» խոսակցությունները չբերել Ազգային ժողով։

ՔԿ նախագահը դիմեց Աղազարյանին՝ մեկնաբանել, թե ինչու են իր տղայի հետ կապված քրեական գործով երկու անգամ դիմել իրեն։

«Ինչու իմ տղայի հետ կապված գործը չեք հասցնում վերջին, միգուցե պահում եք, որ նվիրեք Լևոն Քոչարյանին։ Ձեր թաղը չի ստեղ, ստեղ Ազգային ժողով ա»,-հակադարձեց Աղազարյանը։

««Արա»-ն ոտքից գլուխ ես»,- ասաց Քյարամյանը՝ շարունակելով ԱԺ թեժ քննարկումը։