552.62
6.64
476.85
+10
Եղանակը Երևանում
Հայ

Արգելել անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը. Գեղարքունիքի համայնքներից մեկում կիրառվել են սահմանափակումներ

16:17
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, սահմանափակումներ են կիրառվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։

Загружается новость ... "Лево"

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Վարդենիս համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․ 

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Վարդենիս համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը», – նշված է պարետի որոշման մեջ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:35
03 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
15:23
03 Նոյեմբերի 2021
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ Sinopharm չինական պատվաստանյութի 400 հազար դեղաչափ
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ Sinopharm չինական պատվաստանյութի 400 հազար դեղաչափ
14:47
03 Նոյեմբերի 2021
«Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության».Թաթոյանը պատասխանել է ԱԽ քարտուղարի մեղադրանքներին (ՎԻԴԵՈ)
«Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության».Թաթոյանը պատասխանել է Արմեն Գրիգորյանի մեղադրանքներին.ՎԻԴԵՈ
13:27
03 Նոյեմբերի 2021
Թաթոյան. ադրբեջանական զինվորականները պետք է հեռանան, անհրաժեշտ է անվտանգության գոտի, բայց դա չպետք է լինի Հայաստանի հաշվին
Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական զինվորականները պետք է հեռանան, անհրաժեշտ է անվտանգության գոտի, բայց դա չպետք է լինի Հայաստանի հաշվին
13:14
03 Նոյեմբերի 2021
2021թ.–ի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19–ով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» հիվանդանոցում
2021թ.–ի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19–ով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» հիվանդանոցում
12:57
03 Նոյեմբերի 2021
Ավինյանը ԶՊՄԿ–ի տնօրե՞ն, թե՞ տնօրենների խորհրդի անդամ. կառավարությունից նշել են, որ Արայիկ Հարությունյանը շփոթվել է
Ավինյանը ԶՊՄԿ–ի տնօրե՞ն, թե՞ տնօրենների խորհրդի անդամ. կառավարությունից նշել են, որ Արայիկ Հարությունյանը շփոթվել է
12:14
03 Նոյեմբերի 2021
Չի վճարվել մոտ 153մլն դրամի հարկ.խոշոր բացահայտում ԱԱԾ–ից
Չի վճարվել մոտ 153մլն  դրամի հարկ.խոշոր բացահայտում ԱԱԾ–ից
11:46
03 Նոյեմբերի 2021
Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացրել են «Արմեն Փաշինյան» (ՎԻԴԵՈ)
Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացրել են «Արմեն Փաշինյան».ՎԻԴԵՈ
11:30
03 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2045 նոր դեպք, 1276 մարդ առողջացել է, 50 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2045 նոր դեպք, 1276 մարդ առողջացել է, 50 մարդ մահացել է
10:31
03 Նոյեմբերի 2021
Երևանի կեսը 24 ժամ ջուր չի ունենա
Երևանի կեսը 24 ժամ ջուր չի ունենա
17:36
02 Նոյեմբերի 2021
10,000 դրամ շահելու հնարավորություն Արդշինբանկի հաճախորդների համար
/. Արդշինբանկը հայտարարում է ակցիա միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գումար ուղարկող և ստացող հաճախորդների համար՝ 2021թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը
16:01
02 Նոյեմբերի 2021
Սոցփաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել.նախարարությունից պարզաբանում են
Սոցփաթեթի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել.նախարարությունից պարզաբանում են