Արդյունավե՞տ է, արդյոք, Արբիդոլը կորոնավիրուսի դեպքում. ԱՆ–ն պարզաբանում է
19.03.2020,
17:17
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է արդյոք արդյունավե՞տ է Արբիդոլը կորոնավիրուսի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին», – նշել են ՀՀ առողջապահության նախարարությունից` ավելացնելով, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով:
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 19–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք։ Առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–
Загружается новость ... "Лево"