ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կազմակերպում է համապետական ծնողական ժողով։
Загружается новость ... "Лево"
Այս մասին նախարաը հայտնել է Facebook–յան իր էջում։
«Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է», – գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ վերջերս նախարարությունն
ուղեցույց է հրապարակել COVID-19-ի պայմաններում դպրոցների բացման վերաբերյալ։ Ուղեցույցում հստակ նշվում են այն միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն աշակերտների և ուսուցիչների կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Մասնավորապես նշվում է, որ աշակերտները պետք է դպրոցում կրեն դիմակ, դպրոցի մուտքի մոտ պետք է իրականացվի ջերմաչափում։ Ուղեցույց նշված որոշ կետեր առաջացրել էին բազմաթիվ ծնողների վրդովմունքը։–0–