«Արայիկ, հեռացիր». Երևանում բողոքի ակցիա է անցկացվել՝ ԿԳՄՍ մախարարի հրաժարականի պահանջով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

24.08.2020, 17:37
Երևանում բողոքի ակցիա է անցկացվել՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Արայիկ, հեռացիր». Երևանում բողոքի ակցիա է անցկացվել՝ ԿԳՄՍ մախարարի հրաժարականի պահանջով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի` oգոստոսի 24-ին, Երևանում՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, բողոքի ակցիա է անցկացվել, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Ակցիայի մասնակիցները բարձրացրել են նաև դպրոցներում Լանզարոտեի կոնվենցիան ներմուծելու անթույլատրելիության, մի շարք առարկաներ դպրոցական ուսումնական ծրագրից բացառելու և այլ հարցեր:

 - рис.1

Ակցիայի կազմակերպիչները և հիմնական մասնակիցները «Կամք» նախաձեռնության անդամներն էին: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ Հարությունյանի հրաժարականի պահանջին միացել են տասնյակ կազմակերպություններ, և որ ակցիային պատրաստվում են միանալ նաև մարդիկ մարզերից: Սակայն, ըստ նրա, վերջիններս ոստիկանությանը կանգնեցրել են ճանապարհին:

Загружается новость ... "Лево"
Տասնյակ ներկաներ վանկարկում էին «Արայիկ հեռացիր», «Ո՛չ գլոբալիստների ծրագրերին» և այլ կարգախոսներ:

Մասնակիցները հայտնել են, որ շարունակելու են ակցիան մայրաքաղաքի փողոցներով երթևեկող ավտոերթի ձևաչափով մինչև ուշ երեկո, իսկ վաղը ՝ ժամը 13: 00-ին, կշարունակեն իրենց ակցիան նախարարության շենքի մոտ՝ հորդորելով քաղաքացիներին միանալ դրան։

 - рис.2

Մայիսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի Խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիա): Սակայն, որոշումը միաձայն չէր. Փաստաթղթին կողմ են քվեարկել 79 պատգամավոր, իսկ դեմ`12։ Կոնվենցիայի ընդունումը բուռն քննարկումներ է առաջացրել հասարակության մեջ, որոնց մի մասը դա համարել է ընտանեկան և ազգային արժեքների խախտում: -0-