Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված. մարզպետ

13.04.2020, 14:44
Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված
Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված, նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Загружается новость ... "Лево"

«Ցավոք, այս ընթացքում մարզում ունեցել ենք մահվան 2 դեպք։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ», – նշել է նա Facebook–յան իր էջում։

Ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք, առողջացել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–