Առանձին սեղանիկներ և հատուկ հանդերձանքով դաստիարակներ. մանկապարտեզները պատրաստվում են վերաբացման (ՖՈՏՈ)

19.05.2020, 17:32
Առանձին սեղանիկներ և հատուկ հանդերձանքով դաստիարակներ. մանկապարտեզները պատրաստվում են վերաբացման. ՖՈՏՈ
Առանձին սեղանիկներ և հատուկ հանդերձանքով դաստիարակներ. մանկապարտեզները պատրաստվում են վերաբացման (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակ վարչական շրջանում գործող նախադպրոցական կրթական հաստատություններում վերաբացմանն ընդառաջ իրականացվել են համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, նշվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

Ախտահանման և մաքրման աշխատանքներ են կատարվել մանկապարտեզների մասնաշենքերում և հարակից բակային տարածքներում՝ ապահովելով սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները երեխաների և աշխատակիցների համար։

«Երեկ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, քննարկվել են նախակրթարանների վերաբացման և արտակարգ դրության պայմաններում անվտանգ գործունեության համար սահմանված պահանջների հետ կապված մի շարք հարցեր։ Խստագույն պահանջ է ներկայացվել, որպեսզի նախակրթարաններում պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները»,  – նշվում է հաղորդագրության մեջ։

Վաղը` մայիսի 20–ին, մանկապարտեզները կվերաբացվեն`խիստ կանոնների պահպանմամբ։–0–