«Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանը հուզիչ գրառում է արել (ՖՈՏՈ)

23.03.2020, 16:05
«Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հուզիչ գրառում է արել. ՖՈՏՈ
«Ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանը հուզիչ գրառում է արել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյանի գրառմամբ, ով այս օրերին մշտապես բնակվում և աշխատում է հիվանդանոցում։

Ներկայացնում ենք Պապիկյանի գրառումն առանց փոփոխության.

«Արդեն 13 օր է, ինչ ԷՍ և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս: Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: ՀԻՄԱ ԻՆՉԻ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ?????Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժ անձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!! ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի!!! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք….Մտածեք, մի քիչ մտածեք…. ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ,ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»։

Նշենք, որ մարտի 23–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք։–0–