ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ նարգիլեի օգտագործումից (ՖՈՏՈ)

03.03.2020, 13:58
ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ նարգիլեի օգտագործումից՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով. ՖՈՏՈ
ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ նարգիլեի օգտագործումից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է կորոնավիրուսային վարակին, դրա տարածման համար նպաստավոր պայմաններին:

«Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,- նշել է Լենա Նանուշյանը:

Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։ -0-