Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հրապարակվել է մետրոպոլիտենի աշխատանքի գրաֆիկը
19:41
30 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է տոնական օրերին աշխատանքի գրաֆիկը:
Ինչպես նշվում է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2022 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 01:00-ին:
«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն», - նշվում է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ:-0-
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ