ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Загружается новость ... "Лево"
«Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-