Երևանում կայացել է COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16.10.2026, 01:21
Հինգշաբթի  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը
Երևանում կայացել է COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անցկացվող (COP17) Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։

саммит лидеров, открытие

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։

саммит лидеров, открытие

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

саммит лидеров, открытие

Գագաթնաժողովին մասնակից պատվիրակությունների մյուս ղեկավարներին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

саммит лидеров, открытие

Այնուհետև տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие

саммит лидеров, открытие