Հոկտեմբերի 16-ին Երևանում կգործեն երթևեկի սահմանափակումներ COP17 մասնակիցների ժամանման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է ՆԳՆ–ն։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․
• Աբովյան փողոց,
• Պուշկինի փողոց,
• Արամի փողոց,
• Տերյան փողոց,
Թումանյան փողոց,
• Նալբանդյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Խորենացու փողոց,
• Բեյրութի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Արգիշտի փողոց,
• Մաշտոցի պողոտա,
• Ոսկերիչների փողոց,
• Հաղթանակի կամուրջ,
• Աթենքի փողոց,
• Իսակովի պողոտա,
• Երևանյան փողոց,
• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։
ՆԳՆ–ից նշում են, որ COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։
«Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

