Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ
18:26
09 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։-0-
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին