ԱՆ. ընդհանուր առմամբ կորոնավիրուսից ունենք մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ
02.05.2020,
11:06
ԱՆ–ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից ունենք մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:
Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ–ից հիշեցնում են, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին:–0–
