ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող 31 քաղաքացիների և կորոնավիրուսով վարակվածի մասին

11.03.2020, 12:50

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն, հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին:

Загружается новость ... "Лево"

«Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, ներկայում խնդիրներ չկան, հետևաբար բուժում էլ չի ստանում: Նախատեսվում է իրականացնել կրկնակի թեստավորում: Այսինքն, թեստավորման բացասական պատասխանի դեպքում ևս մեկը կարվի: Եթե բոլորի մոտ թեստավորման արդյունքները բացասական լինեն, ապա և՛ կարանտինում գտնվողները, և՛ պացիենտը դուրս կգրվեն», – ասել է Ալինա Նիկողոսյանը:

Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–