421.19
4.88
387.23
+18
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ն պարզաբանում է դեքսամեթազոնի արդյունավետությունը կորոնավիրուսի դեպքում

16:21
19 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը, գրում է ՀՀ ԱՆ–ն:

Загружается новость ... "Лево"

Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման: Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:

«Հիշեցնում ենք, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:

Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը», – նշվում է ԱՆ–ի հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
15 Մայիսի 2023
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
14:23
15 Մայիսի 2023
ԵՄ պատվիրակության ղեկավար. կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ
12:45
15 Մայիսի 2023
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
12:17
15 Մայիսի 2023
Մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով բոլոր գծերը կփոխարինվեն նոր ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում (ՎԻԴԵՈ)
Երևանում 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում. ՎԻԴԵՈ
11:03
15 Մայիսի 2023
Լեգենդար հայկական կոնյակի «աստղերը» միավորում են (ՖՈՏՈ)
/. Երևանի կոնյակի գործարանի մեծ ու համերաշխ ընտանիքը տոնեց հերթական փառահեղ հոբելյանը՝  Բերդի մասնաճյուղի 20-ամյակը. ՖՈՏՈ
09:50
15 Մայիսի 2023
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում